|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանը ողջունում է տարածաշրջանում լարվածության նվազեցումը եւ էսկալացիայի մեծացման նպատակ չի հետապնդում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Բոլոր նրանց, ովքեր փորձում են նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, նա խորհուրդ է տվել վերանայել առկա հիմնախնդրի ծագման ակունքները: «Դրանց խորքում ընկած է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործադրած տնտեսական պատերազմը եւ այդ երկրի վարած անպատասխանատու քաղաքականությունը»,- ասել է Մուսավին:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը, մեկնաբանելով Բահրեյնում կայանալիք` Մանամեյի կոնֆերանսի անցկացումը, այն որակել է «ամոթալի»: Ըստ նրա՝ խաղաղության դրոշի ներքո Պաղեստինի ժողովրդի իդեալները եւ իրավունքները շրջանցելու պլաններն ի սկզբանե ձախողման են դատապարտված: