կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-19 16:51
Հասարակություն

Մտահոգիչ է «թյուրքագիտության»՝ ԱԱԾ-ի համար նախատեսված տեղերի նվազեցումը 10-ով. Ուսումնասիրություն

Մտահոգիչ է «թյուրքագիտության»՝ ԱԱԾ-ի համար նախատեսված տեղերի նվազեցումը 10-ով. Ուսումնասիրություն

«Ուսանողի ձայն» երիտասարդական կազմակերպությունը Yerkir.am-ին է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման՝ ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ դիտարկումները, որը ներկայացնում ենք ստորև.

 

ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնակնան հարթակում շրջանառության է դրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

«Ուսանողի ձայն» ԵՀԿ անդամները ուսումնասիրում են վերոնշյալ փաստթուղթը՝ այն համեմատելով նաև 2021-2022 թթ. համանուն փաստաթղթի հետ։

Նշյալ փաստաթղթերի համեմատությունից մի մաս և դիտարկումներ ներկայացնում ենք ձեզ։

Ըստ համեմատական տվյալների՝ ընդհանուր առմամբ ավելացել է Երևանի պետական համալսարանում անվճար հատկացվող տեղերի քանակը 31 տեղով։ Հիմնականում ավելացումը նկատվում է բնագիտական կրթական ծրագրերում՝ «կենսաբանություն»՝ +2, «կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա»՝ +4, «երկրաբանություն»՝ +2, «քիմիա»՝ +4, «ֆիզիկա»՝ +3, «ինֆորմատիկա»՝ +4…

Նվազել են հատկապես հումանիտար ուղղվածությամբ մասնագիտություններին հատկացված տեղերը՝ «կրոնագիտություն»՝ -1, «աստվածաբանություն»՝ -1, «քաղաքագիտություն»՝ -2, «լրագրություն»՝ -2, «թյուրքագիտություն»՝ -10։

Ավելացել են «կովկասագիտության» և «հասարակայնության հետ կապերի բաժինների» տեղերը՝ համապատասխանաբար 3 և 2 տեղերով։

Ողջունելի է անվճար ուսուցման համակարգով հատկացվող տեղերի ավելացումը՝ հատկապես բնագիտական առարկաների մասով, սակայն խիստ մտահոգիչ է «թյուրքագիտություն» կրթական ծրագրով տեղերի նվազեցումը շուրջ 10 տեղով, որոնցից 5-ը նպատակային տեղեր էին՝ նախատեսված Ազգային անվտանգության ծառայության ուղեգրով դիմող դիմորդների համար («ադրբեջանագիտություն» մասնագիտացում):  

Բացի այդ, ըստ կատարված հետազոտությունների, անհարժեշտություն կա նման որոշումների պետական առաջնահերթությունները հաշվի առնելով՝ ավելացնել «քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրով անվճար ուսուցմանը հատկացվող տեղերի քանակը։

 

«Ուսանողի ձայն» երիտասարդական կազմակերպություն