|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմինները Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայության հետ զրույցում հերքել ենտեղեկություններն առ այն, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը մեքենաներին թույլ չի տալիս շարժվել դեպի Վրաստան:
Նման տեղեկություններն ակտիվորեն շրջանառվում են սոցցանցերի վրացական հատվածում:
«Մենք աշխատում ենք բնականոն ռեժիմով: Բոլոր ուղղություններն աշխատում են, հերթեր չկան: Կուտակվում է առավելագույնը 20-30 մեքենա, որոնք սպասում են տասը րոպե»,- ասել է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիսօսական մաքսային վարչության մամուլի ծառայության աշխատակիցը:
Նա ընդգծել է, որ սահմանապահները մարդկանց չեն համոզում հրաժարվել Վրաստան գնալուց, քանի որ դա նրանց իրավունքն է:
«Մենք պարզապես նախազգուշացնում ենք նրանց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ հուլիսի 8-ից դադարեցվելու է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը: Չենք կարող ասել, թե վաղն ինչ կլինի, սակայն ներկայում ռուսական կողմից դեպի Վրաստան մուտքի արգելք սահմանելու վերաբերյալ հրաման չի ստացվել»,- հավելել է զրուցակիցը: