|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ռուսաստանն առաջնորդվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարություններով, որոնց համաձայն` Իրանը կատարում է միջուկային ծրագրի շրջանակում իր պարտականությունները: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ելնում ենք այն բանից, որ Իրանը, դրա մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԷՄԳ-ի կողմից ամենաստուգվող երկիրն է: Այդ առումով ապահովվում է ամբողջական թափանցիկություն, և կազմակերպությունը ընդունում է դա»,- ասել է նա և հավելել. «Բոլորովին վերջերս ԱԷՄԳ-ն արձանագրել է, որ Իրանն ամբողջովին կատարում է իր վրա վերցրած պարտականությունները, մենք դեռ ելնում ենք դրանից»: