|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մեզանում մինչև այժմ հաճախ կիրառվում է հակառակորդ որոշակիորեն չեզոք եզրույթը, իսկ թշնամի բառը դիտարկվում է որպես ավելի զգացական եզրույթ, բայց ես կարծում եմ, որ հասարակական խոսույթում բացառապես պետք է կիրառվի թշնամի բառը։ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Որոշում կայացնելիս զգացականությունը կարող է խոչընդոտել, բայց հասարակական տրամադրություններն ու իրավիճակ փոխելու համար զգացականությունը կարող է կարևոր դերակատարություն ունենալ և ունի։
Բնականաբար օբյեկտիվորեն Թուրքիան և Ադրբեջանը տիրապետում են շատ ավելի մեծ ռեսուրսների բոլոր ասպարազներում, բայց այդ ռեսուրսներն անսահման չեն, և դրանք որոշակիորեն կարող են սուղ համարվել, եթե հաշվի առնենք էրդողանական նկրտումները։ Եվ այս համատեքստում մենք պետք է հասկանանք՝ ինչպիսի ռեսուրսներ այժմ ունի մասնավորապես Ադրբեջանը և Թուրքիան և որքանով են նրանք իրենց սպառնալիքներում դիմում բլեֆի մեխանիզմին»։