| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Արցախում մրցակցությունը ոչ թե լիբերալների, պահպանողականների և այլ գաղափախոսական ուղղությունների միջև է, այլ ազնիվ մարդկանց և անազնիվ մարդկանց, քանի որ հասարակությունը գիտակցում է, որ ապրում է պատերազմական պայմաններում՝ ըստ Yerkir.am-ի, ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Արցախ. ընտրությունների երկրորդ փո՞ւլ, թե՞ քաղաքական ճգնաժամի սկիզբ» թեմայով քննարկման ժամանակ։
Նա դժվարացավ սա կոչել ճգնաժամ։
Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ եթե Մասիս Մայիլյանը հրաժարվի և Արայիկ Հարությունյանին հաջողվի դառնալ նախագահ, նրա իշխանությունը կլինի խիստ թույլ և անգամ լեգիտիմության հարց կառաջանա, ինչպես ականատես եղանք Հայաստանում, երբ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, բայց փոքր լեգիտիմությամբ և ստիպված եղավ հրաժարվել։
Մյուս կողմից, նրա խոսքով, եթե Մասիս Մայիլյանը դառնա նախագահ, միևնույն է՝ խորհրդարանում նա զգալի ներկայություն չունի, ԱԺ մեծամասնությունը Արայիկ Հարությունյանի կողմնակիցն է, իսկ փորձը ցույց է տալիս, որ հետխորհրդային երկրներում այս տիպի համակարգերը վատ են աշխատում։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանարապետությունում նախանշված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Ըստ առաջին փուլի արդյունքի՝ դրան կարող են մասնակցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․