կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-03 16:34
Հասարակություն

Չորսով՝ մեկ նոութբուքի հետևից

Չորսով՝ մեկ նոութբուքի հետևից

Հունվարի 25-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Էլեն Գ.-ն և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել: Պարզվել է, որ հունվարի 24-ի ժամը 23.30-ից մինչև հունվարի 25-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի դուռը բացելով, նշված տնից գողացել են «Նոութբուք» համակարգիչ` պատճառելով մոտ 250.000 դրամի նյութական վնաս:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Նշան Ե.-ին, ով խոստովանել է, որ հունվարի 25-ին, նախնական համաձայնության գալով իր ընկերներ` 1980 թ. ծնված Սարո Ղ.-ի, 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ի և 1990 թ. ծնված Մայիս Հ.-ի հետ, մուտք են գործել հիշյալ բնակարան և գողացել համակարգիչը:

 

Ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Սարո Ղ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուդիկ Բ.-ին և Մայիս Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Գողոնն առգրավված է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: