|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է. հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Բացի այդ` բողոքի քննության մեկնարկին Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղյանը և դատախազ Դոլմազյանը միջնորդել են բողոքի քննությունն անցկացնել դռնփակ՝ այն հիմնավորմամբ, որ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործից մաս է անջատվել, որով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ հետազոտվող փաստաթղթերը գործի անջատված մասով հրապարակման ենթակա չեն։
Միջնորդությանն առարկությամբ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշելով՝ ներկայացած բողոքի շրջանակներում նախաքննական տվյալ պարունակող փաստաթղթեր չեն հետազոտվելու: Նա նաև խնդրել է մեղադրանքի կողմի ներկայացրած միջնորդությունը մերժել:
Դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, մերժել է մեղադրանքի կողմի միջնորդությունը՝ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, բայց սահմանափակել է զլմ-ների կողմից իրականացվող տեսանկարահանումը՝ թույլատրելով ընդամենը 10 րոպե նկարահանել:
Հավելենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին ժամը 14:30-ին: