|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Եվրոպական Միությունը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույց: Եվրահանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ Թուրքիայի հետ տարվող բանակցությունների ընթացքում չի նախատեսվում Թուրքիայում բացել որևէ մասնաճյուղ. հաղորդում է Euronews–ի թուրքական ծառայությունը:
Հանը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում ներկայացրել է Թուրքիայի և 7 այլ երկրի վերաբերյալ զարգացման փաթեթը: Զեկույցում, նախորդ տարիների նման, նշվում է, որ Թուրքիայում լուրջ հետընթաց են ապրել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև առաջին անգամ անհանգստություն է հայտնվում տնտեսության և ազատ շուկայական հարաբերությունների վերաբերյալ: «Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ-ից»,- հայտնում է Հանը:
Անդրադառնալով փախստականների մասին համաձայնագրին` նա իր գոհունակությունն է հայտնել. «Մեր համատեղ շահերի ուղղությամբ համագործակցությունը շարունակվում է»: