կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-03 15:10
Տարածաշրջան

Զեկույց. Թուրքիան օրենքի գերակայության հարցում 1 տարվա ընթացքում 21 հորիզոնականով նահանջել է

Զեկույց. Թուրքիան օրենքի գերակայության հարցում 1 տարվա ընթացքում 21 հորիզոնականով նահանջել է

Օրենքի գերակայության ինդեքսում անցած տարի 59-րդ տեղը զբաղեցրած Թուրքիան այս տարի 102 երկրների մեջ հայտնվել է 80-րդ տեղում՝ 1 տարվա ընթացքում 21 հորիզոնակաով նահանջելով. տեղեկացնում է T24-ը՝ վկայակոչելով Zaman-ը:

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հովանավորած` Համաշխարհային արդարության ծրագրի կողմից ամեն տարի իրականացվող «Օրենքի կանոնը» ինդեքսում տեղ են գտել 102 երկրների տվյալներ: 2400 փորձագետների հետ զրույցի արդյունքում պատրաստված զեկույցում ութ չափանիշ է հաշվի առնվել՝ պետական ուժ, կոռուպցիա, թափանցիկություն, հիմնարար իրավունքներ, վերահսկում եւ անվտանգություն, նորմատիվ պահանջներին համապատասխանություն, քաղաքացիական արդարադատության եւ քրեական արդարություն:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան «պետական ուժ» չափանիշում 102 երկրների մեջ զբաղեցրել է 95-րդ տեղը, իսկ կոռուպցիայի հարցում 6-րդ տեղում է:

Կայքը նշում է, որ անցած տարի 99 երկրների թվում 59-րդ տեղը զբաղեցրած Թուրքիան նոր զեկույցում հայտնվել է 80-րդ տեղում: Իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում Թուրքիան 13 երկրների թվում զբաղեցրել է 12-րդ տեղը: