|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ»-ը գրում է․ Չնայած մեկ ամիս առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց ընդդիմությանը լծակներ տալու մասին, հիշեցրեց Փաշինյանի ընդդիմադիր ժամանակվա քննադատությունները, երբ ասում էր, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ, Փաշինյանն էլ, ընդունելով դիտողությունը, առաջարկեց խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունների մեկական թեկնածու ներկայացնել: Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմում, սակայն տեղեկացանք, որ ԲՀԿ-ն հրաժարվել է ՏՄՊՊՀ անդամի թեկնածու ներկայացնել:
Պատճառները երեկ չկարողացանք ճշտել, պատգամավորները տոնական եռուզեռի մեջ էին: Փոխարենը «Լուսավոր Հայաստանը» 2 թեկնածու է առաջադրել՝ Արեն Դանիելյանին և Հայկ Կարապետյանին: Ուշագրավ է, որ վերջինս ՀՀ վարչապետի աշխատակազմից է՝ հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար: «Այո, նա երկար տարիներ քաղծառայող է եղել, բայց ես Հայկին ճանաչում եմ ՀԿ սեկտորից, մտերիմ ենք, ուժեղ իրավաբան է, մրցակցային իրավունքի ուժեղ մասնագետ»,- մեզ ասաց էդմոն Մարուքյանը:
Երեկոյան տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայկ Կարապետյանի թեկնածությունը՝ ՏՄՊՊՀ անդամության համար»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: