կարևոր
3295 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-25 17:10
Քաղաքական

Իշխանության ներկայացուցչին առաջարկում եմ Հ1-ով հրապարակել այդ հարցազրույցն ամբողջությամբ․ Բագրատ Միկոյան

Իշխանության ներկայացուցչին առաջարկում եմ Հ1-ով հրապարակել այդ հարցազրույցն ամբողջությամբ․ Բագրատ Միկոյան

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը խորհրդարանի նիստում ելույթ ունենալով՝ մի քանի վայրկյան տևողությամբ ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանից, որտեղ նա ասում է․ «Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Հակոբ Արշակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և նրա խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: 

Yerevan.Today-ը դիմել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ պարզելու, թե ինչ ձայնագրության մասին է խոսքը, երբ է արվել։

Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Հարցազրույցը տրվել է Ռուսատանի  ОРТ հեռուստաընկերության  «Момент истины» հաղորդման համար՝ 1994 թվականի հունվարի 10-ին, Արցախի Պետական Պաշտպանության Կոմիտեի Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, դեռևս պատերազմի ժամանակ: Մարտական գործողություններն ուղղված էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը, ինչը իրականացվեց փայլուն ձևով:

Իշխանության ներկայացուցչին առաջարկում եմ Հ1-ով հրապարակել այդ հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ցայտուն դարձնելու մեր հասարակության համար, թե պատերազմի ընթացքում հաղթող ղեկավարը իրեն ինչպես է դրսևորում:

Ի դեպ, այդ տարածքները եղել են Արցախի անվտանգության և անկախության երաշխիքի ծանրակշիռ մասը, ինչը իրենք «ամբողջությամբ» մսխել են:

Շնորհակալ ենք Արշակյանին մեր պատմության այս փառավոր հատվածը հիշեցնեու համար»: