|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քուրդիստան ինքնավար շրջանի ղեկավարի պաշտոնում, որը թափուր էր մնացել 2017 թվականից ի վեր, 68 քվեով ընտրվել է Նեչիրվան Բարզանին. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարզանին 111 պատգամավորից կազմված խորհրդարանում 84 պատգամավորի մասնակցությամբ ընտրություններում ստացել է 68 ձայնով: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 56 ձայն: Երկրորդ մեծ կուսակցությունը` Քուրդիստանի հայրենասերների միությունը, և «Նոր սերունդ» շարժումը բոյկոտել են այդ ընտրությունները:
Նախագահի աթոռը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ՔԴԿ առաջնորդ Մեսութ Բարզանին` Նեչիրվան Բարզանիի հորեղբայրը, հրաժարական էր տվել 2017 թ. նոյեմբերի 1-ին: