Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ունենք մեր հստակ օրակարգն ու հանրահավաքում հնչած գաղափարները, ծրագրերը: Կոչ են անում լրջության և ընդգծում` այսօրվա իշխանությունները պետք է սթափվեն ու լրջանան. ՀՅԴ նախաձեռնած հանահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` ճիշտ նպատակ դնելով, բայց սխալ միջոցներով այդ նպատակներից հեռանալու ենք, նաև ցավով արձանագրեց` անցած տարի սկիզբ առած շարժումը, որը համաժողովրդական բնույթ, բոլորովին այլ մակարդակ ու ծավալ ուներ, հիմա առնվազն այդպիսին չէ, ու դրա խորը վելուծությունը պետք է անել, քանի որ ինքնագոհ կեցվածքով շարունակել հնարավոր չէ:
«Մեր ժողովուրդն ու հասարակությունը պատանդ չէ ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների ձեռքում: Եթե նրանք իրար հետ հարց ունեն լուծելու, կարող են այդ հարցերը լուծել իրենց տեղերում ու ձևերով: Չի կարելի ասել, թե դատարաններ չկան Հայաստանում, պետական ինստիտուտների նկատմամբ այդ նիհիլիզմը չի կարող լավ տեղ տանել: Սահմանադրական փոփոխություններ կարող են անել, 88 պատգամավոր են Ազգային ժողովում, մեծամասնություն են, իսկ այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս ամեն ինչ անելու օրինական ճանապարհով,- ասաց Ռուստամյանը:
Անդրադառնալով անցումային արդարադատությանն ու օրեր առաջ կազմակերպված` դատարանների մուտքերը փակելու ակցիային` անա հավելեց. «Անցումային արդարադատության նպատակը հաշտության ու համերաշխության հասնելն է, սերունդների խզված համերաշխությունը վերականգնելն է, բայց այսօր մենք ճիշտ հակառակն ենք անում: Ավելի լավ էր անցումային արդարադատություն լիներ, քան միանձնյա դատավարություններ»: