Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքականապես շահագրգիռ անձինք պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել: Այդ մասին ասել են ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարանի մուտքերը արգելափակելու մասին երեկվա կոչին:
«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է, հետևաբար` օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական սուբյեկտների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում»,- ասել են համազեկուցողները՝ նշելով, որ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ:
Նրանք ընդգծել են, որ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ենթադրում է նաև հարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք:
Համազեկուցողները նշում են, որ տվյալ դատական վճռի վերաբերյալ (նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանի գործը) հանրության արձագանքը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության շրջանում վստահության դեռևս ցածր մակարդակը:
Միևնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի՝ իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը: