Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Թեքին Բինգյոլը մայիսի 19-ին Երիտասարդության և սպորտի տոնի (կապված քեմալական շարժման մեկնարկի հետ, այս տարի նշվեց շարժման 100-ամյակը) կապակցությամբ զեկույց է պատրաստել Թուրքիայում երիտասարդության խնդիրների վերաբերյալ. հաղորդում է ilerihaber.org կայքը:
Ըստ զեկույցի` 2018 թ. գործազրկությունը երիտասարդների շրջանում կազմել է 19 տոկոս, իսկ 2019-ին` հասել 26.1-ի: Ամեն 4 երիտասարդներից 1-ը գործազուրկ է` ընդհանուր առմամբ, 2 մլն երիտասարդ:
Նվազել է համալսարաններ հաճախող երիտասարդների թիվը: Համալսարանների որակն ընկել է, արտասահմանում կրթություն ստանալու հնարավորությունը շատ քիչ է: Երիտասարդ տարիքում արդեն ունենում են վարկեր: Այս պահին երկրում կա կրթական վարկ ունեցող 342.282 ուսանող և 2 մլրդ 95 մլն 228 հազար լիրա պարտք:
Երկրում ավելացել են երիտասարդների աշխատանքային սպանությունները, դժբախտ պատահարները և ինքնասպանությունները: Վերջին 7 տարում 1827 երիտասարդ է մահացել աշխատավայրերում:
Թուրքական բանտերում կան 36033 ձերբակալված ուսանողներ, որոնցից 2.593-ը բանտարկված է: