կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 13:55
Հասարակություն

Երթուղայինում մի երիտասարդից գումար էր գողացել ու թաքցրել նստատեղերի արանքում

Երթուղայինում մի երիտասարդից գումար էր գողացել ու թաքցրել նստատեղերի արանքում
Դեկտեմբերի 10-ին` ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում թիվ 37 երթուղու միկրոավտոբուսից իջնելուց հետո, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին, որը խոստովանել է, որ հիշյալ միկրոավտոբուսի սրահում, Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում մի երիտասարդի տաբատի գրպանից գողացել է 37.000 դրամ, որը թաքցրել է միկրոավտոբուսի հետևի նստատեղերի արանքում: Միկրոավտոբուսի զննությամբ գումարը հայտնաբերվել է: Կատարվում է հետաքննություն: