կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 10:48
Հասարակություն

Բակո Սահակյանի՝ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումը բավական թեժ է անցել. «Ժողովուրդ»

Բակո Սահակյանի՝ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումը բավական թեժ է անցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնել հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձեւով։

Ընդ որում, պատգամավորները նաեւ իրար մեջ նշում էին, թե սկզբում լարված են եղել, սակայն վերջնամասում արդեն հանգստացել են։ Հանդիպման ընթացքում հնչել են հնարավոր բոլոր հարցերը՝ սկսած մարտի 1-ին Հայաստան զորք ուղարկելուց, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից, Հայաստան-Արցախ հարաբերություններից, անգամ Վիտալի Բալասանյանից:

«Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները եւս ուղիղ էին»,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց պատգամավորներից Արման Բոշյանը»:

Մանրամասնեը` թերթի այսօրվա համարում