կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-24 10:31
Առանց Կատեգորիա

«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ

«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներից:

Նախ, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արցախի եւ Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը:

Իսկ մինչ այդ էլ Արցախի նախկին նախագահները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հինգ նախագահների, կարելի է ասել, պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից, որը թերեւս եզակի մարդկանցից է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի բոլոր երեք նախագահների հետ:

Եվ հենց նա էլ կարողացել է համոզել եւ բոլորին մի տեղ հավաքել Արցախի հարցը քննարկելու համար: Եվ ավելին, մեր տեղեկություններով՝ հենց այդ ժամանակ էլ նաեւ քննարկվել է Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու տարբերակը, որը եւս ընդունելի է եղել բոլոր նախկին ղեկավարների կողմից:

ՌԴ-ին դիմելու ժամանակը եկել էր: Տեղեկացանք նաեւ, որ կայացած հանդիպումը բավականին կառուցողական մթնոլորտում է ընթացել, որից հետո առաջիկայում նախագահներից մեկը Մոսկվա կմեկնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում