|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների: Անմիջական եւ աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության եւ համախմբվածության յուրատեսակ դրսեւորում, դրականորեն են ազդում զինված ուժերի մարտունակության բարձրացման, ներհայկական կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության վրա:
Բակո Սահակյանը պատասխանել է նաեւ ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: