|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Շվեդիայի դատախազությունը վերսկսել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով քննությունը, որը կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նախկինում գործը փակվել էր, քանի որ Ասանժը չէր կարող գտնվել դատարանում: Այժմ Շվեդիան մտադիր է Ասանժին արտահանձնելու հարցում ուղարկել Մեծ Բրիտանիային:
Հիշեցնենք, որ Ասանժին, որը տարիներ շարունակ թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, վերջերս ձերբակալել են, քանի որ Էկվադորը հրաժարվել է նրան ապաստան տրամադրել: ԱՄՆ-ում նրա դեմ նույնպես քրեական գործ է հարուցված` գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեղադրանքով: