Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես շարունակություն Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր և Գերագույն ժողովների՝ ս.թ.-ի ապրիլի 11-12-ը, գումարվեց ՀՅԴ Երևանի Քաղաքային ժողովը։ Իր գերադաս ժողովների որոշումների և բանաձևումների լույսի ներքո ՀՅԴ Երևանի Քաղաքային ժողովը մանրամասն քննության ենթարկեց Երևան քաղաքում ՀՅԴ կառույցի կազմակերպական վիճակն ու խնդիրները, քաղաքում ծավալած քաղաքական գործընթացներն ու կուսակցական երևանյան կառույցի դերակատարությունը և ճշտեց առաջիկա երկու տարիների գործունեության ուղղությունները։
Ժողովն անբավարար գնահատեց Երևան քաղաքի իշխանությունների աշխատանքները, որոնք հեռու են երևանցու ակնկալությունները բավարարելուց։ Ժողովը շեշտեց՝ որպես համայն հայության մայրաքաղաք՝ Երևանը, պարտավոր է թռիչքաձև զարգանալ ու բարգավաճել բոլոր մակարդակներում ու որպես լիովին կայացած արդիական քաղաք` նպաստի երկրի մյուս քաղաքների զարգացմանն ու բարգավաճմանը։ ՀՅԴ Երևանյան կառույցը հավատում է, որ քաղաքն ու իր բնակչությունն այս նպատակի իրականացման ներուժն ունեն, սակայն ինչպես անցյալում, այսօր ևս պակասում է այդ ներուժի կազմակերպողը, հունավորողը և շոշափելի գործի վերածողը։
Անդրադառնալով արտա-խորհրդարանական ընդդիմության կուսակցության մայրաքաղաքի միավորի ուսերին դրված ծանր պարտավորությանը՝ ժողովը որոշեց տևաբար իր ուշադրության կենտրոնում պահել Երևան քաղաքի բոլոր խնդիրներն ու դրանց լուծման պատասխանատվությունը կրող կառույցների գործունեությունը։ Միաժամանակ ժողովը հանձնառություն վերցրեց նախաձեռնողական քայլերով նպաստել այդ խնդիրների լուծմանը՝ այս նպատակին ծառայեցնելով ո՛չ միայն ՀՅԴ երևանյան կառույցի կարողականությունը, այլև ամբողջ Հայաստանում և արտերկրում սփռված կուսակցական միավորների և ընկերների կարողությունները։
Ժողովի ավարտին ընտրվեց ինը հոգանոց Երևանի Քաղաքային կոմիտեի կազմ: Կոմիտենընտրեց դիվան հետևյալ կազմով՝ Արա Ռոստոմյան, Գեղամ Մուշեղյան, Ժիրայր Պէօճեքյան և Դավիթ Նավոյան:
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչն է Արա Ռոստոմյանը:
ՀՅԴ Քաղաքային կոմիտե
19.05.2019թ