Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Երևանի Քաղաքային Կոմիտեն հայտարարություն է տարածել Երևանում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ: Yerkir.am-ը ստորև ներկայացնում է հայտարարության տեքստը:
Հաշվի առնելով երկրում տարածվող վարակի վտանգը՝ հորդորում ենք առավել հետևողական լինել վարակի տարածումը կանխարգելող միջոցների կիրառման ուղղությամբ։ Բոլորին հորդորում ենք պահպանել հանգստություն և չմատնվել խուճապի։ Միևնույն ժամանակ Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ զերծ պահելու քաղաքը համաճարակի բռնկման ռիսկերից և առաջարկում ենք՝
- ժամ առաջ կազմավորել հակաճգնաժամային կառավարման կենտրոն,
- պոլիկլինիկաները ապահովել համապատասխան հանդերձանքով և պարագաներով,
- իրականացնել հանրային տրանսպորտի պարբերական ախտահանման աշխատանքներ (միջքաղաքային և այլն),
- հանձնարարել հանրային սպասարկման և առևտրային կենտրոնների տնօրինությանը պարբերաբար իրականացնել ախտահանիչ միջոցառումներ, ժամանակավորապես դադարեցնել դրանցում գործող մանկական խաղասրահների գործունեությունը,
- հանձնարարել քաղաքային ոստիկանությանը՝ արգելել մարդկանց կուտակումները։
Հորդորում ենք քաղաքապետին՝ կոչով դիմել քաղաքացիներին և ցուցաբերել վճռականություն, քանի որ նման ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում է երևում իշխանությունների արհեստավարժությունը։ Անգործությունն ու անվճռականությունը կհանգեցնեն անկանխատեսելի հետևանքների։
Ինչպես ցանկացած արտակարգ իրավիճակներում, այնպես էլ հիմա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտնում է կամավորներ տրամադրելու, ձևավորվելիք հակաճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին աջակցելու՝ իր պատրաստակամությունը։
Առոʼղջ եղեք:
ՀՅԴ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
14.03.2020 թ.