Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն 2024 թ. նոյեմբերի 18֊ին, գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ այլևս չի հանդուրժելու անորակ սննդի մատակարարումը Երևանի մանկապարտեզներին։
Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Երևան քաղաքի ղեկավարությունը չիրականացված խոստումներով վերցրած ՔՊ-ական իրար հաջորդած քաղաքապետերը, վեց տարուց ավելի հանդուրժել են, որ մեր երեխաներին մատակարարվի անորակ սնունդ:
Հարցը, որ ծագում է այսօր եւ ուղղված է մախինացիաներով քաղաքապետի աթոռին հասած Ավինյանին.- Վատ ճանապարհներ ունենալը վնասում է ավտոմեքենաները, խփում է երևանցիների գրպանին: Սակայն երեխաներին վատորակ սնունդ մատակարելն ուղիղ վնասում է մեր ապագա սերնդի առողջությունը: Ե՞րբ եք նվազագույն քաջություն ունենալու ընդունել, որ տապալել եք ամեն ինչ, ու ձեր օրոք, մեր երեխաների առողջությանը տրվել է ամենօրյա հարված»: