|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ-ից Պուտին- Թրամփ հանդիպում անցկացնելու վերաբերյալ նախաձեռնություններ չենք ստացել, սակայն ԱՄՆ նախագահի` հնարավոր հանդիպման մասին խոսքերը նկատի ենք ունեցել: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև հավելել է, որ չգիտի` կքննարկվի՞ հանդիպման թեման Սոչիում այսօր նախատեսված` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կհանդիպի Պուտինի հետ հունիսի վերջին Օսակայում անցկացվելիք «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում: