կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 17:49
Մշակույթ

Ազատման դիմում եմ ներկայացրել, որը հաստատվել է. Մշակույթի փոխնախարար

Ազատման դիմում եմ ներկայացրել, որը հաստատվել է. Մշակույթի փոխնախարար

ՀՀ մշակույթի` արդեն նախկին փոխնախարար Վահե Բուդումյանը Facebook-ի իր էջում գրում է. «Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 15-ից ազատված եմ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։ Գիտեմ, որ ասածս մի շարք հարցեր է առաջացնելու, դրանց կանդրադառնամ ստորև։ Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն ասել Մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներին, մշակույթի գործիչներին, ոլորտը լուսաբանող լրագրողներին և ընդհանրապես բոլորին, ում հետ առնչվել եմ այս ընթացքում։ Ինձ համար համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը, այս մեկ տարին սիրով կհիշեմ։

Ինչու՞ եմ ազատվել. հաշվի առնելով, որ Մշակույթի նախարարության Կրթության և գիտության նախարարությանը միավորվելու համատեքստում իմ թեկնածությունը չի դիտարկվում նախարարի տեղակալի համար, ազատման դիմում եմ ներկայացրել, որը հաստատվել է։

Ո՞վ է լինելու իմ փոխարեն. Չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ նոր նախարարի տեղակալը, ում կվստահվի գրահրատարակչության, գրադարանների և մամուլի ոլորտների համակարգումը, լիարժեքորեն և արդյունավետ կերպով կիրականացնի նախարարության քաղաքականությունը։

Ի՞նչ է լինելու ծրագրերի հետ. Բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են և չեն կարող կասեցվել։ Ամեն դեպքում դրանք կարող են և պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով տարեվերջյան արդյունքները։

Կրկին՝ անչափ շնորհակալ եմ բոլորիդ արդյունավետ համագործակցության համար և ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել շատերիդ անձամբ տեղեկացնել ազատմանս մասին»։