կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-05-12 13:40
Հասարակություն

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Մայիսի 12-13-ը հանրապետության առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ 

Երևանում մայիսի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: