|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Պայմանագրի անդամերից ոչ ոք իրավունք չունի միակողմանիորեն փոփոխելու ինչ-որ բան Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում, առավել ևս` ի վնաս Վրաստանի շահերի: Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան` մեկնաբանելով տարածված տեղեկությունը, թե Ռուսաստանը կարող է միանալ նախագծին. հայտնում է Minval.az-ը:
Նրա խոսքով` հանդիպումները կարող են տարբեր ձևաչափերով լինել և այլ թեմատիկայով, սակայն առանց Վրաստանի մասնակցության նախագծում որևէ փոփոխություն չի կարող լինել:
Օրերս Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները եռակողմ հուշագիր են ստորագրել Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակում երկաթուղային փոխադրումների ոլորտում համագործակցության մասին: