կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-06 23:45
Քաղաքական

Երբ վարչապետը խախտում է սահմանադրական նորմը, պարտավոր ենք բարձրաձայնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

-ՀՅԴ Գերագույն մարմինն ամբողջությա՞մբ է նորացվել:

-Գերագույն ժողովում ընտրվեց նոր Գերագույն մարմին, նախորդ կազմից երկու հոգի են մնացել, մյուս ինը նոր են ընտրվել, մոտ 80 տոկոսով կազմը փոխված է… Մենք խորհրդարանական ուժ չենք, բայց մեր ակտիվությունը չենք դադարեցրել, շատ ավելի ազատ ենք, նախաձեռնող… Նախապատրաստվում ենք ընտրություններին…

-…Եթե իշխանության մեջ գտնվելու կամ իշխանության հետ հաջողված համագործակցության համար տվել են հնարավորություն տեր կանգնել ինչ-որ «Իքս» գործարանի, ասենք՝ «Արարատ ցեմենտին», և դա ձևակերպվել է 200 հազար դոլար, դա գործարանի գինը չէ, չէ՞: Հիմա նոր մարդիկ են եկել և ուզում են տեսնել, թե ինչու են այդ գործարանը տվել, և այդ գնով ինչպես է շահագործվել, ովքեր են շահույթ ստացել, աշխատակիցներն ինչ պայմաններում են աշխատել: Ես զարմացա, երբ իմացա, թե ինչ աշխատավարձեր են ստացել«օդի մեջ աշխատող» մարդիկ: Ինչու չպետք է պարզել՝ ինչ է եղել, որպեսզի հետո ճիշտ աշխատենք:

-Ճիշտ եք, ես չեմ մերժում, հակառակը՝ այդ հարցադրումները համարում եմ կարևոր, բայց այդ հարցադրումները պետք է հստակ հայեցակարգի վրա հենված լինեն: Այսինքն՝ եթե անդրադառնում ենք սեփականաշնորհման ողջ գործընթացին, այդ դեպքում պետք է ասենք. «Ժողովո՛ւրդ, վերաարժևորում ենք պետական սեփականությունը, որը 90-ականներին եղել է, և այս ընթացքում մասնավորեցվել է: Սա կլինի արդար մոտեցում, եթե հայտարարվի, որ խոսքը վերաբերում է բոլորին, և դրանից հետո անցնել մոնիթորինգի: Երկրորդ՝ պետք է լինեն հստակ չափորոշիչներ, թե ինչն ենք հիմք ընդունում՝ անձին, թե արդյունքը:

-Անձերին դնենք մի կողմ, դա Հայաստանի ունեցվածքն է:

-Միանշանակ ճիշտ եք: Երրորդ. խոսում ենք տեղական արտադրությա՞ն, թե՞ ներմուծման խրախուսման մասին, սա կոնցեպտուալ հարց է: Երբ որ կառավարությունը հայտարարում է ներմուծումը փոխարինելու քաղաքականության մասին, դա նշանակում է, որ տեղական արտադրությունը պետք է խթանվի բոլոր միջոցներով, բայց երբ այս հարցադրումների ներքո բերվում է հիմնավորում, թե ներմուծումն ավելի էժան է և կարող է նպաստել, օրինակ, շինարարությանը, սա կեղծ թեզ է: Սա նշանակում է, որ մարդիկ այդ ծրագիրը, հայեցակարգը չունեն, րոպեական ինչ-որ տեղում ինչ-որ բան են տեսնում, փորձում են կտցել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: