|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր ՀՀ Նախագահի եւ Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի միջեւ կայացած հանդիպման առիթով Yerkirmedia.am-ի հարցին ի պատասխան Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ քննարկվել են երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությանն ու հանգուցալուծմանն առնչվող հարցեր։
«Մեր կողմից վերահաստատվել է նախկինում արդեն հայտարարված դիրքորոշումը, որ Երկրի Նախագահը պետք է լիարժեք կատարի ՀՀ Սահմանադրությամբ արձանագված, ՀՀ Սահմանադրական դատարանի մինչ այժմ ընդունած որոշումներով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները։ Արմեն Սարգսյանին փոխանցվել է, որ նա պարտավոր է սահմանված ժամկետներում ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնազկրկման մասին Փաշինյանի միջնորդությունը։ Մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հստակ եւ ուղիղ։ Այժմ արդեն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է գործել Արմեն Սարգսյանը։ Կրկնում եմ` սահմանադրական լիազորությունների շրջանակներում, ՀՀ Նախագահը պարտավոր է իրականացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրական պահանջները, որից էլ կբխեն մեր գործողությունները եւ հետագա քայլերը»,- նշել է Սաղաթելյանը: