կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-08 09:24
Քաղաքական

Վարչական վարույթներ` Գեղարքունիքի մարզպետի ընտանիքին պատկանող ընկերության դեմ. «168 ժամ»

Վարչական վարույթներ` Գեղարքունիքի մարզպետի ընտանիքին պատկանող ընկերության դեմ. «168 ժամ»

«Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Սեկտոր Քվանտ» ընկերությունը չարաշահում է իրեն տրված թույլտվություններն ու «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայաններում նախատեսվածից ավելի էլեկտրաէներգիա է արտադրում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014 թ. նոյեմբերին ընկերությանը պարտավորեցրել էր էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) գործունեությունը համապատասխանեցնել իր լիցենզիաների պայմաններին, սակայն հանձնաժողովի աշխատակազմի կողմից էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգի միջոցով իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ կրկին գերազանցվել են «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայանների հաշվարկային հզորությունները:

2015 թ. օգոստոսի 4-ից ընկերության նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: