|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին Haqqin.az-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ռուսական կողմի պահանջը ՌԴ հայազգի քաղաքացիների` Ադրբեջան այցելության կարգավորման վերաբերյալ:
Հարցին` արդյո՞ք ՌԴ-ն դիմել է Ադրբեջանին այդ հարցով, նա դրական է պատասխանել:
Ըստ դեսպանի` ռուսական կողմն այս հարցը բազմիցս է բարձրացրել տարբեր մակարդակներով: Իսկ Ադրբեջանի որոշումը, ըստ նրա, կապված է այն բանի հետ, որ Հայաստանը շարունակում է «օկուպացնել Ադրբեջանի տարածքները», և նման արգելքն առաջին հերթին բխում է քաղաքացիների անվտանգության ապահովման նկատառումներից:
Հարցին` ո՞րն է այդ իրավիճակից դուրս գալու ելքը, դեսպանն ասել է, որ հարկավոր է հնարավորինս արագ կարգավորել հակամարտությունը, և այդ խնդիրները կանհետանան:
«Երկու ժողովուրդների միջև երկխոսությունը հնարավոր է, սակայն Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի «օկուպացիոն» քաղաքականությանը վերջ տալու համար»,- ասել է նա: