|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը կոչ է արել պատգամավորներին` զերծ մնալ Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերից. հաղորդում է Interfax-ի ադրբեջանական գործակալությունը:
«Ինչի՞ կարող ենք հասնել` միայն նմանատիպ զգացմունքային, պատերազմի կոչեր անելով: Եթե հնարավոր է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, ապա ինչո՞ւ ենք դեմ այդ մոտեցմանը»,- նշել է նա:
Ըստ Ասադովի` պատգամավորները պետք է զգույշ մոտենան խնդրին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով պատգամավորները պետք է զգույշ լինեն իրենց` պատերազմի կոչերում»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը: