Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 22-ին, ԵՊՀ մասնաշենքում հանդիպեց տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում Փաշինյանը մանրամասնեց, որ, իրենց քաղաքական թիմի պատկերացմամբ, 10 տարում ՀՀ 10 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտի ընկերությունները: Նա, միևնույն ժամանակ, հավելեց, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, որը կապված է կրթության հետ: «Կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի Հայաստանին ապահովել, ուսանողներին ապահովել բարձր որակավորմամբ»,- ասաց նա:
Ըստ վարչապետի` Հարկային օրենսգրքով արդեն նախատեսվում է, որ եկամտահարկը պետք է դառնա համահարթ` 23 տոկոս, իսկ մի քանի տարի անց՝ 20 տոկոս:
Անդրադառնալով գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտին` վարչապետն ընդգծեց. «Մենք առաջնահերթություն ենք հայտարարել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտը, և այն աշխատուժը, որը բարձր տեխնոլոգիաներով չի կարողանա զբաղվել, կտեղավորվի այս հատվածում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման, որտեղ առանցքը անհատական ջանքն է և քաղաքացիներին խրախուսելը:
«Հույս ունենք, որ բորսայական համակարգն առաջիկայում կզարգանա: Մենք նույնպես աշխատանք ենք տանում այս ուղղությամբ: Խրախուսելու ենք մասնավոր ընկերություններին, որ իրենք էլ գնան այդ ճանապարհով»,- շեշտեց նա: