Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ. ապրիլի 13-15-ը Թբիլիսիում տեղի ունեցավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International union of socialist youth, IUSY) Սևծովյան տարածաշրջանի երկրների համագործակցության ժողովը։ Ժողովը կրում էր. «Արժանապատիվ աշխատանք երիտասարդների համար» խորագիրը:
Ժողովին մասնակցում էին շուրջ 20 երիտասարդներ թվով 7 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելոռուս, Ուկրաինա, Ադրբեջան, Բուլղարիա։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներ Քրիստինե Վարդանյանը և Արշակ Մեսրոպյանը։
Ժողովում մասնակիցները զեկուցեցին իրենց երկրների և կազմակերպությունների երիտասարդության գործունեության դաշտի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Ժողովը ընդգծեց երիտասարդների դերը կազմակերպության անդամ երկրներում աղքատության վերացման, գործազրկության դեմ պայքարի և արժանապատիվ աշխատանքի իրավունքի ապահովման գործում:
Ը.Ե.Մ.Մ. Սևծովյան տարածաշրջանի ժողովի ավարտին ընդունվեց հայտարարություն, որում, ի թիվս այլ հարցերի, ժողովի մասնակիցներն իրենց աջակցությունն ու զորակցությունը հայտնեցին ՀՅԴ Երիտասարդականին՝ Հայաստանում սոցիալական արդարություն հաստատելու գործում։
Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպությունն է, որին անդամակցում են ավելի քան 143 կազմակերպություններ՝ աշխարհի շուրջ 100 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրավ անդամ է։
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
Երևան