կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-14 13:41
Հասարակություն

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը Եվրոպայի Երիտասարդ Ընկերվարականների համագումարին

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը Եվրոպայի Երիտասարդ Ընկերվարականների համագումարին

Աղբյուրը՝ Arfd.am

Սույն թվականի ապրիլի 6-9 Գերմանիայի Դաուսբուրգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Երիտասարդ Ընկերվարականներ (Young European Socialists) կազմակերպության համագումարը:

Համագումարին մասնակցում էին Եւրոպայի տարբեր երկրներից ընկերվարական և ընկերվար-ժողովրդավար երիտասարդական կազմակերպություններից մօտ 150 պատրվիրարկներ: Ժողովին ներկա էր նաև ՀՅԴ Երիտասարդականը երկու ներկայացուցչով՝ Արշակ Մեսրոպյանը Հայաստանից և Սարինե Աբրահամյանը Նիդերլանդներից:

Համագումարը ԵԵԸ կազմակերպության բարձրագույն ժողովն է, որտեղ շրջանավարտ վարչությունը ներկայացնում է իր երկամյա նյութաբարոյական գործունեության հաշվետվությունը, քննարկվում և ընդունվում է կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության ուղղությունները և ընտրվում է նոր վարչություն:

ԵԵԸ անդամ կազմակերպությունները համագումարից առաջ կարող են ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերի մասին բանաձևեր, որոնք ուղարկվում են մյուս կազմակերպություններին, քննարկվում համագումարի ժամանակ և ընդունվում կամ մերժվում։ Այս համագումարում ներկայացվել էին բանաձևեր փախստականների մուտքը Եվրոպա, կանանց իրավունքներ, աշխատավորների իրավունքներ, Եվրոպայի ապագան և այլ հարցերի վերաբերյալ:

ՀՅԴ Երիտասարդականը ևս նախապես ներկայացրել էր բանաձև «Ընկերվարությունը հետխորհրդային պետություններում» վերնագրով, որտեղ ներկայացված էր հետխորհրդային հանրապետություններում ընկերվարության վիճակը, կոչ էր արվում աշխատանքներ ձեռնարկել այդ հանրապետություններում ընկերվարական և ժողովրդավարական արժեքների տարածման և ընկերային արդարության հաստատման ուղղությամբ, որպեսզի պաշտպված լինեն մարդու՝ մասնավորապես կանանց, ուսանողների, աշխատավորների իրավունքները:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացրած բանաձևն ընդունվեց մեծ խանդավառությամբ և հաստատվեց միաձայն: Հատկապես հետխորհրդային պետությունների ներկայացուցիչները՝ Ռումինիա, Լեհաստան, Ուկրանիա բարձր գնահատեցին բանաձևի բովանդակությունը:

Ելույթով հանդես եկան ՓԵՍ-ի նախագահ՝ Սերգեյ Ստանիշևը և Գերմանիայի ընկերվար-ժողովրդավար կուսակցության կողմից կանցլերի թեկնածու՝ Մարթին Շուլցը: Նրանք խոսեցին Եվրոպայի հզորացման անհրաժեշտության և իրավահավասարության հաստատման կարևորության մասին:

Համագումարի վերջին օրակարգով տեղի ունեցավ նոր վարչության ընտրություն։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից աջակցվող բոլոր թեկնածուներն ընտրվեցին: Ադրբեջանական ընկերվարական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, որի հետ ԵԵԸ-ին չէր հաջողվել կապի մեջ մտնել անցյալ տարիների ընթացքում, ժողովի միաձայն որոշմամբ հեռացվեց կազմակերպությունից:

Թուրքիայից ներկայացված երիտասարդական կազմակերպությունը անցյալ շրջանում ունենալով փոխնախագահ՝ չվերընտրվեց:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները համագումարի շրջանակներում ունեցան երկկողման հանդիպումներ տարբեր կազմակերպությոնւնների ներկայացուցիչների հետ համագործակցության նպատակով։

ՀՅԴ Երիտասարդականը ԵԵԸ լիիրաւ անդամ է։

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ