Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թ․ ապրիլի 21-23-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth, IUSY) Սևծովյան երկրների «Միավորված Եվրոպա հանուն արդարության և ժողովրդավարության» խորագիրը կրող տարեկան հաշվետու ժողովը։ Ժողովին ներկա էին ԸԵՄՄ անդամ երկրների՝ Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, ներկայացուցիչներ։ Հրավիրված էին նաև ներկայացուցիչներ Շվեդիայից և ԱՄՆ-ից։
ՀՅԴ Երիտասարդականը ժողովին մասնակցեց երկու ներկայացուցչով՝ Հայկուհի Նալբանդյան և ԸԵՄՄ-ի փոխնախագահ և Սևծովյան տարածաշրջանի համակարգող Կարո Շատոյան:
Ժողովի օրակարգում ներառված էին տարածաշրջանի խնդրիներին առնչվող հարցեր, ինչպիսիք են՝ ընկերային արդարության վերականգնումը, հասարակություններում խտրականության դրսևորումների վերացումը, եվրոպական համարկումը և այլն։
Ժողովին ՀՅԴ երիտասարդականը խտրականությունների վերաբերյալ հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանում տիրող իրավիճակը։ Թեմայի վերաբերյալ հարց ու պատասխանի արդյունքում պարզ դարձավ, որ հասարակություններում խտրականության դրսևորումները տարածաշրջանի երկրների համար հրատապ լուծում պահանջող հարցերից են, քանի որ արգելք են հանդիսանում ժողովրդավարական արժեքների հաստատման ճանապարհին։ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչ Հայկուհի Նալբանդյանը եզրափակելով իր խոսքը վերոնշյալ թեմայի վերաբերյալ, նշեց որ տարածաշրջանը, ունենալով բազում մարտահրավերներ, պետք է հստակ գիտակցի, որ ժողովրդավարությունն է միակ ուղին, որով կարող ենք մեր երկրներում հաստատել կայուն զարգացում, հավասարություն և ընկերային արդարություն։
Տարածաշրջանային հակամարտությունների համապատկերում ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը, խոսելով Արցախյան հարցի մասին, վերահաստատեց, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Ժողովի ավարտին ընդունվեց հռչակագիր, որում տեղ գտան մասնակից երկրների համար կարևորագույն նշանակության հարցեր։
ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ