|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի ԱԳՆ-ին` միանալ «3+2» ձևաչափով հայտարարություններին և աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը: Այդ մասին Haqqin.az-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևայի խոսքով` եթե պաշտոնաական Երևանը խոսում է վստահությանն ուղղված քայլերի ստեղծման և բանակցային գործընթացում անկեղծության մասին, ապա և´ Հայաստնում, և´ Ադրբեջանում պետք է աշխատեն փոխադարձ վստահության ստեղծման ուղղությամբ և հանդես գան համապատասխան հայտարարություններով:
«Այդ հայտարարությունները բացահայտորեն աջակցում են երկու երկրներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը: ՀՀ ղեկավարությունը պետք է հասկանա որ ստատուս քվոն անընդունելի է, անկայուն, և այդ գործընթացը չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է նա: