Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, նշել է, որ չի բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը․ գրում է haqqin.az-ը:
«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը»,- նշել է Աբդուլաևան:
Նրա խոսքով՝ «հաղորդակցությունների բացումը, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Նյու Յորքում։