Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական կողմը շարունակում է ոչ կառուցողական հայտարարություններ անել` նախագահի մակարդակով. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպմանը:
«Եվ ես չեմ կարծում, որ նման էմոցիոնալ, իրականությունից հեռու գնահատականները օժանդակում են բանակցային պրոցեսների վերսկսմանը և բանակցային պրոցեսի առաջընթացին»,- ասաց նա:
Ըստ Շարմազանովի` եթե կողմերն ուզում են առաջընթաց, նախևառաջ պետք է կարողանան հարգալել ընդունված սկզբունքները:
Անդրադառնալով բանակցությունների արդյունավետության հարցին` նա ասաց. «Բանակցելն ավելի լավ է, քան թե չբանակցելը: Յուրաքանչյուր բանակցություն` թեկուզ ոչ շատ արդյունավետ, փաստում է այն մասին, որ հույս կա` բանակցությունները վերսկսելու, խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելուն, Շարմազանովը ճիշտ չի համարում դուռը շրխկացնելն ու գնալը, և որ դա դեմարշ կլինի:
«Պետք է աստիճանաբար աշխատել և հասնել այն բանին, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ: Իհարկե, Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին, սակայն մենք պետք է ձգտենք նրան, որ Ղարաբաղը դառնա բանակցային լիարժեք կողմ: Առանց Ղարաբաղի` անհնար է լուծել այս խնդիրը, որովհետև եթե մենք խոսում ենք 94 թվականի անժամկետ զինադադարի մասին, ապա պետք է ասենք, որ 94 թվականի զինադադարը կնքել է ԼՂՀ-ն»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Անդրադառնալով համացանցում շրջանառվող` ապրիլյան դեպքերի մասին տեսանյութին, Շարմազանովը նշեց, որ տեսանյութը հրապարակելը սխալ էր: «Ես դեմ եմ կոծկմանը, բայց միշտ չէ, որ այդպիսի տեսանյութերի տարածումը նպաստում է ինչ-որ խնդիրների լուծմանը. խնդիրներ կան, որոնք մենք այլ ձև պետք է լուծենք»,- ասաց նա: