|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հայտնի ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի նկարների ցուցահանդեսներ կկազմակերպվեն աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում: Ֆինանսները կտրամադրի Թուրքիայի նախագահի աշխատակազմը, որը համագործակցում է Ստամբուլում վերջերս բացված` Արա Գյուլերի թանգարանի արխիվային և հետազոտական կենտրոնի հետ. հաղորդում է t24.com.tr կայքը:
Առաջին արտասահմանյան ցուցադրությունը նախատեսվում է կազմակերպել Լոնդոնում, հետո` նաև Փարիզում, Կիոտոյում, Նյու Յորքում, Հռոմում և Մոգադիշոյում: Կցուցադրվեն Գյուլերի հեղինակած` Ունիսթըն Չերչիլի, Ալֆրեդ Հիչքոքի և այլ հանրաճանաչ մարդկանց լուսանկարները:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. Ստամբուլում դեղագործ Տաճատ Տերտերյանի ընտանիքում: Իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք նշանավոր մրցանակների: Մահացել է 2018 թ. հոկտեմբերի 15-ին 90 տարեկան հասակում: