|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի տուն-թանգարան կբացվի Երևանում. հայտնում է «Արևելքը»՝ Պոլսում իր աղբյուրներին հղումով:
Այս տեղեկությունները Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Ավագյանին անձամբ հաղորդել է պոլսահայ լուսանկարիչը:
Ըստ աղբյուրի՝ Ավագյանը երեկ Պոլսի Գալաթասարայի շրջանում գտնվող և մեծ վարպետի սեփականությունը հանդիսացող «Արա կաֆե»-ում հանդիպել է Արա Գյուլերի հետ և Հայաստանի կառավարության անունից նրան հաղորդել տուն-թանգարան կառուցելու որոշման մասին:
Հիշեցնենք, որ Արա Գյուլերն իր 70-ամյա ֆոտոարխիվը` հեղինակային իրավունքներով, հանձնել էր թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Դողուշ» հոլդինգին, սակայն օրեր անց նա չեղարկել էր հոլդինգի հետ իր պայմանագիրը:
Իսկ 2013-ին, երբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել էր Գյուլերի լուսանկարների ցուցադրությունը, լուսանկարիչն այդ բոլոր աշխատանքները նվիրել էր պատկերասրահին, որոնք այժմ ընդգրկված են պատկերասրահի հիմնական ցուցադրությունում: