|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես «Ադրբեջանի անբաժան մաս»: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը. հայտնում է Minval.az-ը:
Նրա խոսքով` ԵՄ-ն հանդես է գալիս այդ դրույթի դեմ:
«Օրինակ` փաստաթղթերում, որոնք ԵՄ-ն ստորագրել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ, այդ երկրների օկուպացված տարածքները նշված են որպես դրանց անբաժան մասեր»,- գրում է Մամեդովը:
Պաշտոնական Բաքուն դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը: