|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ալմա-Աթայի հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այս մասին ֆեյսբուքում գրում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Միջազգային իրավունքում շատ բան կախված է փաստաթղթերի ճիշտ մեկնաբանությունից։ Վերցնենք, օրինակ, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որն այժմ ակտիվորեն քննարկվում է։ Արդյոք այնտեղ կա՞ միջազգայնորեն ճանաչված սահմանների, նախկին ԽՍՀՄ սահմանների մասին հիշատակում: Դրանում միայն նշվում է «ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Այսպիսով, այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Բայց, դարձյալ, այստեղ առանցքայինը մեկնությունն է, այն էլ՝ համապատասխան»-գրել է նա: