Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին ԱԺ-ի առջև բողոքի ակցիա է ընթանում տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելու դեմ: Մասնակիցները նշում են, որ, այդպիսի անձանց քարոզչության հնարավորություն տալով, վտանգվում են հայ ազգային արժեքներն ու պետությունը:
Բողոքի ակցիային ներկա է Արարատի Բյուրավան թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Ղազար քահանա Պետրոսյանը: Նա պնդում է, որ Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթը պղծության քարոզ է: Քահանան ցանկանում է հանդիպել Արարատ Միրզոյանի հետ ու ներկայանալ խորհրդարան`այնտեղ օրհնության կարգ կատարելու նպատակով:
«Իմ ամբողջ ժողովրդի համար շատ վիրավորական է այսպիսի ելույթը մեր սիրելի ազգի գլխավոր ամբիոնից` խորհրդարանից: Ես այսօր անձամբ եմ հրավիրվել և սիրով ներկայացել այս ակցիային: Ես անպայման ուզում եմ մտնել խորհրդարանի շենք և օրհնության կարգ կատարել` որպես հայոց քահանա: Մենք այսօր ներկայացել ենք, որ այս այլանդակության դեմն առնենք: Սա է մեր նպատակը, քարոզն ու խոսքը»,- ասաց տեր Ղազարը`հավելելով. «Մենք` քահանաներս, կատարում ենք «Ձեռաց Մաշտոց»-ով բոլոր արարողությունները, ձեր տներն ենք օրհնում, կնքում և պսակում: «Ձեռաց Մաշտոց»-ում մենք մի կարգ ունենք որը կոչվում է ջրհորի օրհնության կարգ: Այն ջրերը, որն ամբողջ գյուղն ու թաղամասը գործածել է, չեն օգտագորվծում, երբ մի լեշ ընկնում է դրա մեջ,: Հետո, երբ լեշը հանում են, ոչ ոք այդ ջրից չի խմում, որովհետև մի տեսակ հակակրանք են զգում դրա նկատմամբ: Ուստի մեր սուրբ հայրերը մշակել են, որպեսզի քահանան խաչով ներկայանա ու օրհնի այդ ջրհորը, սրբագործի Տիրոջ անունով, և այնուհետև վայելենք բոլորս: Հիմա` խորհրդարանը մեր ազգի օրենսդիր իշխանությունն է, և եթե խորհրդարանից օրենքներով պիտի պղծեն մեր երկիրը, մեզ համար դա անընդունելի է: Մենք այստեղ ենք, որ սրբագործումը սկսենք խորհրդարանից»:
Քահանան այն կարծիքին է, որ սրբապիղծ մարդիկ խորհրդարան մտնելու ու այնտեղից Եվրոպայից թխած ճառեր արտասանելու, սոդոմական պիղծ ախտը մի ամբողջ ժողովրդի վրա տարածելու իրավունք չունեն:
Հարցին, թե արդյո՞ք դա անձի իրավունքների ոտնահարում չէ, նա պատասխանեց. «Խոսքի ազատություն է: Ով ինչ ուզի, կարող է խոսել, բայց երբ մարդու խոսքը նպատակադրված է բարոյազրկել տվյալ ժողովրդին կամ ունի հանցանքների մեջ ներգրավելու նպատակ, ապա դա ընդունելի չէ: Ի՞նչ եք կարծում, այդպես լիներ, մի մարդասպան կգար, կմտներ ԱԺ, ամբիոն կբարձրանարկ կասեր. «Դարվինի էվոլյուցիոն տեսության համաձայն` մենք կենդանուց ենք, դե ես էլ առյուծից եմ: Առյուծը, որ հոշոտում է մեկին, մեղավոր է՞: Ո’չ: Բա ինձ ինչո՞ւ եք պատժում: Իմ իրավունքն եք խախտում»: Եվ հիրավի սոդոմականը գա՞ այստեղ ու ասի, որ Աստված սխալ է ստեղծել ձեզ… Դուք իրավունք ունե՞ք.. տղամարդը տղամարդու հետ այլանդակություն անելո՞ւ: Բա սուրբ Ավետարանում սրբազան առաքյալը ասում է, որ դա սրբապղծություն է»: