|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հիշեք 2020-ի սեպտեմբեր 25-26 -ին նրա ելույթները։
Դրան հաջորդեցին պատերազմը,նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու «խաղաղության օրակարգ»-ը։
Արտասահմանյան սցենարիստներն երեւի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել,նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը։
Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարի։
Բայց արդյունքում կարող են զոհվել ուրիշները,իսկ կապիտուլյացիա-2 կստորագրի Նիկոլը»։