|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ. տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք ընդգծվել է Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը պետականաշինության, հայ ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: