|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Սեւանի թերակղզուց դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է:
Միևնույն ժամանակ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մասնավորապես, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: