|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին ընդունելու հնարավորությանը: Այդ մասին հայտնում է Trend-ը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Հիլլին հղումով:
«Գիտեք, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, և մենք լի ենք կողմերի հետ աշխատելու վճռականությամբ, որպեսզի օգնենք բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Դրա հետ կապված` մենք անհամբեր սպասում ենք կողմերի հանդիպումը մեզ մոտ կազմակերպելու հնարավորությանը: Քննարկումներ են եղել այդ առիթով, դրանք շարունակվում են: Մենք հույս ունենք, որ ապագայում դրական նորություն կհայտնենք»,- ասել է Հիլլը: