| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի համերգը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
«Յուրաքանչյուր նվագախումբ իր առանձնահատկությունն ունի, սակայն ես մեծ անհամբերությամբ եմ սպասում այսօրվա համերգին, քանի որ ելույթ եմ ունենալու հրաշալի նվագախմբի հետ»,- ասաց ջութակահարը:
Նա նշեց անեւ, որ այսօր կա ջութակահարների նոր սերունդ, ովքեր շատ տաղանդավոր են ու աշխատասեր, եւ ջութակահարը հույս ունի, որ նրանք կշարունակեն իրենց գործը:
Ցուկերմանը տեղեկացրեց, որ հայազգի թավջութակահար, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթած Նարեկ Հախնազարյանին հրավիրել է Կանադա` իր հետ նվագելու:
«Երջանիկ եմ, քանի որ Ցուկերմանն այնքան էլ հեշտությամբ չի մասնակցում այլ երկրներում մենահամերգի, սակայն մեր առաջարկն ընդունեց»,- ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը` հավելելով, որ լենգենդար ջութակահարի համերգը հիասքանչ ավարտ է փառատոնի համար:
Ծրագրում հնչելու է Մաքս Բրուխ (ջութակի կոնցերտ թիվ 1, ընտրել է անձամբ Ցուկերմանը), Ջուզեպպե Վերդի (նախերգանք` «Ճակատագրի ուժը» օպերայից), Պ.Ի.Չայկովսկի (սիմֆոնիա թիվ 6):